ԲՀԿ-ն այսօրվա ավագանու նիստում,զրկեց ավելի քան 7000աշխատողների աշխատավարձերի բարձրացմումից այդ թվում մանկապարտեզի աշխատակիցներին, գրադարանավարներին, համայնքային տարբեր ծառայողներին
Այսօր Երևանում տեղի ունեցավ հերթական ավագանու նիստը, որի ժամանակ «ԲՀԿ» խմբակցությունն ուղղակի «փայլեց» իր մտքի թռիչքով։
Խմբակցությունը դեմ քվեարկեց հունվարի 1–ից մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձների բարձրացման նախագծին։Հիմա հարց այդ ուղեղի գիգանտներին,այս ինչ շոու էր ձեր կողմից,ինչ էիք ուզում ապացուցել,ուզում էիք ապացուցել որ դուք մտքի գիգանտ եք???? ասեմ որ ձեր մոտ ստացվեց ապացուցել որ ձեր կուսակցության առաջնորդից ոչինչով չեք տարբերվում:Ինչպես երևում է այս խմբակցության համակիրները ունեն շատ կարճ հիշողություն:
Ուղղակի ցանկանում եմ հիշեցնել որ վերոնշյալ խմբակցության համակիրները մոռացել էին, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերները պայքարում էին պատգամավորների աշխատավարձերի բարձրացման համար,իսկ այսօր նրանք դեմ են քվեարկում:
Տիգրան Խաչիկյան