Միջինացված' 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2014-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ:
Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի' շուկայի վերլուծության տվյալներից, ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել. Միջին գները(դրամ) Կենտրոն' 476100 Արաբկիր' 383000 Քանաքեռ Զեյթուն' 295000 Նորք Մարաշ' 319200 Ավան' 270500 Էրեբունի' 239750 Շենգավիթ' 255000 Դավթաշեն' 276000 Աջափնյակ' 250050 Մալաթիա-Սեբաստիա' 238000 Նուբարաշեն' 150800:
Կարինե Առաքելյան