Եթե մասնագետների համար պարզ է փոխարժեքի տատանման պատճառները,ապա բնակչության մես մասի մոտ առաջանում են հարցեր,թե ինչու է փոխարժեքը տատանվում,և ինչ փոփոխություն կլինի առաջիկայում : Անկեղծության համար պետք է նշել,որ վերը նշված հարցերին միանշանակ պատասխանելը անհնար է,քանի որ փոխարժեքի փոփոխությունը կախված է տարբեր գործոններից,թե ներքին և թե արտաքին : Ամեն դեպքում մոտավոր գնահատականներ տալը հնարավոր է,քանի որ տնտեսական գործըթացները ունեն իրենց տարամաբանությունը և օրինակ այս դեպքում չի կարելի առանձնացնել մի գործոն,որը ինդիվիդուալ ազդեցություն է ունեցել փոխարժեքի տատանման վրա : Այս տատանումը այն դեպքերից է սակայն,երբ արտաքին ազդեցությունը որոշիչ դեր չի խաղացել,չնայած այն բանին որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը և ռուբլու արժեզրկումը իր ազդեցությունը թողնում է մեր երկրի տնտեսության վրա : Եթե ուսումնասիրենք Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը ապա կտեսնենք որ, այս տարվա հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կազմել է 1,323 մլն դոլար' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով : Հանուն արդարության պետք է նշել ,որ հոկտեմբերի և նոյեմբերի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն,սակայն դրանք չեն կարող կտրուկ եղած լինել,որպեսզի ազդեցություն ունենաին դրամի արժեզրկման վրա:


Ռուսաստանի հետ կապված նկատվում է մեկ այլ երեւույթ: Ռուբլու արժեզրկումը եւ դոլարի արժեւորումը այդ երկրում ավելացրել է Հայաստանից դեպի Ռուսաստան դոլարի արտահոսքը, հետեւաբար եւ մեր երկրում դոլարի պահանջարկի բարձրացման եւ թանկացման պատճառներից մեկը կարող է լինել, ազդելով փոխարժեքի վրա: Դոլլարի աճը վերջին քսան օրերի ընթացքում ցույց է տալիս,որ այն փոքր ինչ արժևորվել է եվրոյի նկատմամբ,սակայն այն նույնպես չէր կարող մեծ ազդեցություն ունենար դոլար-դրամ փոխարժեքի վրա :

 

 

Գրիգորյան Ժորա