Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Սուրբ Գեղարդը 33 թ․ Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Այն 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։
Ներկայումս այն պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։
Նկարում՝
Սուրբ Գեղարդը արծաթե մասնատուփի մեջ