Ուսումնասիրելով նախորդ չորս տարիների ՀՀ բյուջեները,կարելի է գալ այն եզրակացության, որ 2010թ-ից բյուջեի եկամուտները և ծախսերը շարունակաբար աճել են, իսկ բյուջեի պակասուրդի կրճատման տեմպերը հիմնականում չեն փոխվել և պահպանվել են: Բյուջեի նախագծով դեֆիցիտը հաջորդ տարվա բյուջեում կազմելու է ՀՆԱ-ի 2,34%, ինչը տնտեսագիտության մեջ համարվում է ընդունելի ցուցանիշ: Դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսվում է ներքին աղբյուրներով հավաքել 103,6 մլրդ դրամ, իսկ օգտագործելով արտաքիններ'10,5 մլրդ: Դեֆիցիտը պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա,և համեմատ նախորդ տարիների փոխել է իր կառուցվածքը: Արտաքին ֆինանսավորումը զգալիորեն կրճատվել է,իր տեղը զիջելով ներքին փոխառություններին: Նոր բյուջեն ենթադրում է, որ տրլն 184,5 մլրդ դրամ եկամուտներից 1 տրլն 131,2 մլրդ դրամը կհավաքվեն հարկային եկամուտներից ու պետական տուրքերից: Համեմատելու համար նշեմ, որ այս մակարդակը 13,4 %-ով գերազանցում է 2013թ-ի մակարդակը և 3%-ով' 2014թ-ին հաստատված ցուցանիշը:
Գոռ Մարկոսյան