Մեր ոչ բարով հարևանները կրկին միացրել են իրենց ՞՞ծանր հրետանին՞՞՝ քարոզչությունը, որն ավելի շատ միջնադարյան տեսք ունի: Բոլոր իրողությունները քլունգներով, թրերով ու տապարներով քանդելու մոլուցքը (այդ թվում՝ բառի բուն իմաստով) պատել է նրանց: Հիմա էլ նրանց ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որով, իբր, փորձագիտական շրջանակները լուրջ եզրակացություններով հերքել են հայկական ուժերի կողմից ուղղաթիռում մեր տղաների մարմինները բերելու փայլուն օպերացիան՝ դա ՞՞տեսականորեն ու գործնականորեն՞՞ համարելով անիրականանալի բան: Բայց եթե դա ապատեղեկատվություն է, ապա ինչու՞ են նրանք հեռացրել բրիգադի հրամանատարին: Հաճախ է նրանց քարոզչական հնարքը հակասության մեջ մտնում նրանց գործողությունների կամ խոսքերի հետ, և այս դեպքը ևս բացառություն չէ:
Ակնհայտ է, որ նրանք այս հարցում նույնպես պարտություն կրեցին և հիմա փորձում են իրենց հանրության մոտ կրկին բարձր պահել սեփական բանակի՝ ասկյարի ՞՞հեղինակությունը՞՞. չէ՞ որ տարիներ ի վեր փուչիկ են փչել, որը միշտ պայթում է իրենց կողմից սանձազերծած մանր արկածախնդրությունների պատճառով, երն հայկական ԶՈւ-ն տալիս է լուրջ հակահարված և առաջացնում խառնաշփոթ:
Այսօր Բաքվում , չնայած ուժեղ քարոզչական քաղաքականությանն ու տեղեկատվական պատերազմին, խավիարներով դիվանագետներ գնելու որոշ հաջողություններին, մի հարց մնում է անլուծելի. դա հայկական ԶՈւ-ն է, որը պարզապես ջարդում է նրանց կառուցած քարոզչական բուրգը կոնկրետ ռազմական գործողություններով ու օպերացիաներով: Ի վերջո, ՞՞հերոսները՞՞ մեդալներով չեն որոշվում, դրանք պետք է կարողանան խնդիր լուծել, այլ ոչ՝ խնդրահարույց դառնալ թե իրենց բանակի ու հասարակության, թե միջազգային հանրության համար՝ բարոյական և այլ տեսանկյունից...
Արգիշտի Արամյան