Մի անգամ Չապլինին հարցնում են, թե մահից հետո որտեղ կուզեր ընկնել' դժո՞խք, թե՞ դրախտ:
- Դժվար է դրան միանգամից պատասխանել, ասում է Չապլինը, կլիմայի տեսակետից, իհարկե, գերադասելի է դրախտը, բայց կնախընտրեմ դժոխքը, որովհետև այնտեղ ավելի շատ ծանոթների կհանդիպեմ: