Արարքներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ դրանք իրագործում են: Արարքը իմաստի հայրն է: Եթե քեզ հետ պարզապես ինչ-որ բան է կատարվում քո կամքից անկախ, եթե դեպքերը ողողում են քեզ, ինչպես գետի ջրերը, ապա այդ դեպքում քո արարքների մեջ իսկապես չկա որևէ իմաստ:
Սակայն բավական է, որ դու ինչ-որ բան ցանկանաս, և դու դա կանես, որպեսզի քո արարքն ամբողջանա իմաստով: Այն դրանով լցվում է, քանի որ դա քո արարքն է, քանի որ դու ցանկացել ես այն կատարել, քանի որ դու ընտրեցիր հատկապես նրան:
ՀՈՒԳՈ ՀԻՐԻԱՐԹ
Հովիկ Չարխչյան