Թշնամու քթի տակից զոհվածների դիակները դուրս բերելը բարդ, դժվարին ու շատ վտանգավոր գործողություն էր: Այդ կարգի հատուկ գործողությունները մեկ ժամում կամ մեկ օրում չեն արվում:
Դա պահանջում է ծրագրի մանրամասն մշակում, հնարավոր տարբերակների հաշվառում, իսկ դա ժամանակ է պահանջում: Կարևոր է նաև, որ գործողությունն իրականացվել է մեր կողմից առանց կորուստների:
ՀԳ. Հատուկ նրանց համար, ովքեր հիմա էլ գրում են, թե «դա պիտի շուտ անեին»:
Միքայել Յալանուզյան