ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում դիվանագիտական ճանապարհով լուծել հայկական խոցված ինքնաթիռի անձնակազմի դիերի վերադարձման հարցը...


Ինչպես եւ սպասելի էր, դիվանագիտական ճանապարհը արդյունք չի տվել, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին կոշտ հայտարարություն էին արել ազերիների հասցեին...


Խնդրի լուծման միակ ճանպարհը մնում էր ռազմական օպերացիան: Այս իմաստով մեզ համար միակ մտահոգությունը այդ օպերացիայի ընթացքում զոհեր չտալն էր, ինչն էլ, բարեբախտաբար, մեծ հաջողությամբ լուծել են ԼՂՀ զինված ուժերը...


Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության, «Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:


Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:


Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:


Փառք ու պատիվ մեր զինված ուժերին, եւ հոգու հանգստություն հայրենի եզերք վերադարձած մեր օդաչուներին...

 

 


Համլետ Կիրակոսյան