Ես ասում էի, որ այդ միությունը արհեստածին է և հատկապե’ս «Ժառանգությունը», և հատկապե’ս Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց «գաղափարախոսությամբ», աշխարհայացքով այլ են, իրարամերժ, հակադիր' ինչպես հյուսիսն ու հարավը, ինչպես լույսն ու ստվերը…Այդ բանը շուտ գիտակցեց Զարուհի Փոստանջյանը և մնաց դիտորդի կարգավիճակում:
Բավականին տարաձայնություններ կա գաղափարախոսության, խնդիրների ընկալաման, մոտեցման, մարտավարության և շարժման խնդիրների շատ ու շատ այլ սկզբունքային հարցերում: Էլ չեմ ասում «Ժառանգության» առաջնորդին ցուցադրաբար ճնշելու, հեղինակազրկելու, նրան չընդունելու, իրենց կարևորությունն ընդգծելու և ցուցադրելու ակընհայտ միտումը:
Եվ բնական էր, որ ԵՏՄ-ի վերաբերյալ «Ժառանգությունը» պետք է ընդվզեր և չհամաձայնվեր…
Եվրասիական ընտրությանը սատարող ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի հետ արևմտյան արժեքներ դավանող «Ժառանգության» անհամատեղելիությունն ի սկզբանե ակնհայտ էր ու բնականաբար անհասկանալի ու անհնար: Այստեղից էլ շատ օրինաչափ է նրանց հետագա «ամուսնալուծության» գործընթացը…
Արևմուտքից հավանաբար ժառանգականներին հասկացրին, որ որոշակիացրեք ձեր դիրքորոշումը, ուստի չուշացավ Րաֆֆիի այսօրվա հայտարարությունը:
Իսկ ընդհանրապես համաձայն եմ Ր. Հովհաննիսյանի հետ. «…հրապարակի առաջ կա հարթակ, որը դեռ միասնական չէ, և օրակարգ, որն ամբողջական չէ»…Եռյակին ուղղորդում է Լ.Տեր-Պետրոսյանը, վերջնականապես խմբագրման, ճշգրտման ու «վետտոյի» իր բացարձակ իրավունքն ակտիվորեն օտագործում է ԲՀԿ-ի առաջնորդը: Ակնհայտ զգացվում է, որ «Ժառանգության», նրա ղեկավարի կարծիքը բացարձակապես հաշվի չի առնվում կամ անտեսվում է: Տպավորությունն այնպիսին է, որ այդ կուսակցությունն իրենց շարժման մեջ աղքատ ազգականի կարգավիճակում է…
Չկա վերջնական համաձայնություն, չկա վերջնական մշակված գործողության ծրագիր, չկա մարտավարություն և հետագա հրապարակային գործունեության փոխըմբռնում: Բնական էր նաև Րաֆֆիի այս ընդվզումը, անզորության, անելանելիության ճիչը հատկապես ՀԱԿ-ի դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթից առաջ…Այսինքն ռուսների ասածի նման ուզում է ցույց տալ' «я тоже осетрина », ես էլ կարող եմ հանրահավաք անել…Մարդ կգա?..Ինձ թվում է ոչ…
Ինչ կստանա այս ամենից?...Ոչինչ…Այդ «ոչն» ու «ոչինչը» հեռատես քաղաքական գործիչը պետք է տեսներ, կանխատեսեր շատ շուտ, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին միանալուց առաջ…Առյուծը նապաստակի հետ երբեք սեղան չի նստում, մի օր սեղանին դրված բարիքներից կշտացած, առյուծն այդ նապաստակին էլ կուլ կտա…
Կուլ կտա, եթե չփախնի…Երևի փախնելու հարմար պահն է…
«Հիմա ժամն է. ով որ քաջ է, թող միանա», բայց ում?...Աղոթքը, անհեռատեսությունը, սխալ հաշվարկը քաղաքական կատեգորիա չէ ու ժողովուրդը երբեք չի ներում նմաններին ու բնականաբար չի միանում…
Ռոբերտ Մելքոնյան