Երկու տարուց ավել եղավ սա եմ ասում։ Այս այսպես կոչվող եվրոպական խելոքների ուղեղը պայծառանում է կարծես թե։ Հարգելի Արևմուտքի ծավալած ինֆորմացիոն աննախադեպ դեմոնիզացիայի արդյունքում Ռուսաստանից մի հսկա Հյուսիսային Կորեա են ձևավորում առանց հասկանալու թե դա ինչ սարսափելի սպառնալիք կդառնա աշխարհի համար հետագայում։ Այսրոպեական շահից կուրացած փորձում են աշխարհի մեկ վեցերորդ մասը մեկուսացնել աշխարհից այս անգամ արդեն Արևմուտքի կառուցած բեռլինյան պատով։ Փոխանակ ինտեգրեն Ռուսաստանին առաջադեմ պետությունների շարքում փորձում են նրան անկյուն քշել ու այնտեղ ջնջխել։ Զուր ու սին պատրանքներ որոնք մարդկության գլխին կարող են դառնալ հերթական փորձանքն ու հալածանքը։ 150 միլիոն բնակչությամբ և աշխարհի ամենհզոր միջուկային զենք ունեցող երկրին չի կարելի մղել հուսահատ քայլերի։ Դա ահավոր վտանգավոր գործելակերպ է։ Պետք գնալ լրջագույն բանակցություններ Ռուսաստանի հետ։

 

 

Համլետ Աբրահամյան