Հոկտեմբերին Հայաստանից ավելի քիչ ապրանք է դուրս տարվել, քան սեպտեմբերին,և դա այն դեպքում,որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճի դինամիկան շատ ավելի բարձր է՝ գրեթե 11 տոկոս։ Նախորդ ամիս դրսևորվել են դրական միտումներ արդյունաբերական ոլորտում,ըստ որի ավելացել են արտադրության ծավալաները : Դրա շնորհիվ ցուցանիշների վրա ունեցել են դրական ազդեցություններ : Եթե օրինակ տարվա առաջին ինը ամիսներին արդյունաբերությունը աճը կազմում էր 1,7 տոկոս.ապա արդեն մեկ ամիս հետո հասել է 2,2 տոկոսի : Պահպանվել է միջին աշխատավարձի բարձր աճը։ Հոկտեմբեր ամսին տեղի է ունեցել ավելացում։ Այս տարվա առաջին տաս ամիսների կտրվածքով միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 166,3 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածից այն ավել է 7,8 տոկոսով։

 

 


Խաչատրյան Ժոռա