
Կիմ Կարդաշյանի բաց նամակը Կիմ Բալայանին
Հարգելի՛ Կիմ'
Գիտեմ, որ ես ու Սահմանադրական դատարանի անդամը ընդհանուր թեմաներ չունենք: Գրում եմ Ձեզ, որովհետև ադաշների միջև նամակագրությունները շատ նորաձև են դարձել: Շաա՜տ: Ես էլ, ինչպես գիտեք, շատ նորաձև ու թրենդերի հետևող աղջիկ եմ: Ուզում եմ տեղեկացնել, որ ամեն օր նոր լուսանկարներ եմ տեղադրում Instagram սոցիալական ցանցում: Ամեն օ՛ր: Ամեն օր միլիոնավոր մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով, նկարում են իրենց կերած ուտեստները, ու սենց փքած շուրթերով լուսանկարվում հայելու առաջ: Մի խոսքով, carpe diem են անում մի այլ կարգի: Իսկ Դուք արդեն գրանցվել ե՞ք այնտեղ: Եթե դեռ ոչ, անպայման գրանցվե՛ք' շատ պուպուշն ա: Անչափ հարգելով Ձեզ, ստիպված եմ նշել, որ #Sahmanadrakandataran հեշթեգով դեռ ոչ մի լուսանկար չկա: Այո, Կի՛մ, չկա: Եկե՛ք ուղղենք այս սխալը:
Վերսաչիի նոր հավաքածուն ուղղակի վե՛րջն ա:
Հասկանում եմ, որ թեման արագ փոխեցի: Վե՛րջը:
Խաղաղություն:
Կիմ Կարդաշյան