Լոլիկի հյութը ստացվում է թարմ, հյութալի պտուղներից, որը ենթարկվում է վարակազերծման (պաստերիզացիայի)' եռացման օգնությամբ:
Լոլիկն ունի հետաքրքիր պատմություն: Երկար ժամանակ Եվրոպայում այն համարվում էր ոչ ուտելի և ձեռք էր բերել թունավոր պտղի համբավ: Իսկ Ամերիկայում առասպել էր պտտվում այն մասին, որ լոլիկից պատրաստված ուտեստներով փորձում էին թունավորել նախագահ Ջորջ Վաշինգտոնին, սակայն պարզվեց, որ նա անմահ էր: Չէ որ ուտելով ամբողջ ուտեստը, ոչինչ տեղի չունեցավ և նա շարունակեց կատարել իր նախագահական պարտականությունները:
Ներկայումս լոլիկն ամբողջ աշխարհում ամենահայտնի բանջարեղեններից մեկն է: Տվյալ մշակաբույսն աճեցնում են և հողում, և ջերմոցներում, և, նույնիսկ, պատշգամբներում: Առավել համեղ հյութ ստացվում է թարմ քաղած պտուղներից: Հյութը կարելի օգտագործել ոչ միայն մաքուր ձևով, այլև դդմի սերմերով, կիտրոնի հյութով խառնած, նաև աղ ու համեմունքներ ավելացնելով:
Լոլիկի հյութի բաղադրությունը
Լոլիկի հյութիմեջ պարունակվում են սպիտակուցներ, սախարոզա, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, օսլա, բջջանյութեր, կարոտին, վիտամին C: Հանքային նյութերից' նատրիում, մագնիում, կալցիում, քլոր, ծծումբ, երկաթ, ֆոսֆոր, սիլիցիում և յոդ:
Լոլիկի հյութի օգտակարությունը
Հյութի մեջ առկա պեկտինային նյութերի, կալիումի, մագնիումի և երկաթի բարձր պարունակությունը մթերքին տալիս են հատկություններ, որոնք օգտակար են սիրտ-անոթային պաթոլոգիաների դեպքում:
Այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործում են այս հյութը, կարգավորվում է արյան զարկերակային ճնշումը, ցածրանում է խոլեստերինի մակարդակը, նաև ամրանում են անոթների պատերը: Մթերքի բջջանյութը բացում է ախորժակը, մեծացնում երիկամների գործառութային ունակությունները, աղիքային միկրոֆլորան բերում է նորմայի:
Լոլիկի հյութն ունի թեթև թուլացնող ազդեցություն, այդ իսկ պատճառով հանձնարարվում է քրոնիկական փորկապություններ ունեցող մարդկանց: Դրա ցածր կալիորականությունն օգնում է գեր մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ժողովրդական բժշկության մեջ լոլիկի հյութը հայտնի է որպես հակաքաղցկեղային միջոց և հանձնարարվում է օգտագործել ուռուցքաբանական հիվանդությունների և շաքարային դիաբետի ժամանակ: Լոլիկի խյուսը դիմահարդարման մեջ օգտագործվում է դիմակների ձևով' յուղոտ մաշկ և մազեր ունեցող մարդկանց:
Լոլիկի հյութի օգտագործման հակացուցումները
Պահածոյացված ձևով աղի հյութը չի կարելի օգտագործել երիկամների հիվանդությունների և բարձր զ/ճ-ի դեպքում: Լոլիկի թարմ հյութը նպաստում է թթվայնության, լեղու արտադրման բարձրացման, ինչն էլ երկարատև օգտագործման դեպքում հրահրում է քերծվածքային գաստրիտի, ստամոքսի և աղիների խոցի, խոլեցիստիտի և պանկրեատիտի:
Ամերիկացի գիտնականները լոլիկն անվանել են 2012 թվականի ամենաօգտակար մթերքը: Սննդաբանների կարծիքով, լոլիկի մեջ պարունակվում են շատ հակաօքսիդանտներ, ինչպես նաև վիտամիններով և հանքանյութերով հարուստ կարմիր տաքդեղն ու հատապտուղները:
Վրեժ Հովսեփյան