Հատուկ եվրոպական մշակութային արժեքները գերագնահատողների համար. տեսե՛ք, որ մի ժամանակ եվրոպան է մեր մշակույթի առաջ գլուխ խոնարհել, և ա'յն ժամանակ, երբ եվրոպան իր մշակութային գագաթներն ուներ... .
Կոմիտասի արվեստը հիացրել է հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել է. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Հայ մշակույթի նվիրյալը կարևոր նշանակություն է տվել նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդացել է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Ու այդ ժամանակ թուրքական երաժշտությունից մաքրված հայ երաժշտությունն էր մեր մշակույթի թագը, իսկ հիմա...հիմա էլի թուրքական անհրապույր ելևէջներով լեցուն նախակոմիտասյան «եսիմինչն» է, դրա համար ինչ եվրոպայից մտնում է, անգամ ինչ-որ նույնատիպ գարշահոտ բան, հայիլ-մայիլ ենք լինում ...
Դիլանյան Զար