Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2014-ի առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է ծառայություններում' 7,2 տոկոս:
Գումարային առումով այս ճյուղի ծավալները հասել են 895 մլրդ դրամի (երրորդ ցուցանիշը առեւտրից եւ արդյունաբերությունից հետո): Հոկտեմբերին անցյալ տարվա հոկտեմբերի նկատմամբ աճն այստեղ կազմել է 10,4 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ' 0,8 տոկոս:
Դավիթ Պետրոսյան