Քանի դեռ մենք քայլող գերեզմանոցներ ենք, ինչպե՞ս կարող ենք երկրի վրա կյանքի պայմանների լավացման որևէ հույս ունենալ։ Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա: Անմեղսունակ հնարավոր չէ լինել: Թերևս հնարավոր է յուրաքանչյուր տարվա, ամսվա և օրվա հետ դառնալ ավելի ու ավելի անմեղ: Սրանում է կայանում ամբողջ մարդկության իրական կյանքն ու բարեկեցությունը…

 

 


Դուք' 20-րդ դարի երիտասարդներդ, ապագայի մարդիկդ, եթե ուզում եք ճշմարիտ իրականացնել ձեր մարդկային գերագույն առաքելությունը, պետք է նախևառաջ ազատվեք մտայնությունից, իբր գիտեք, թե ապագայի հասարակությունը ինչ կերպ է պետք ձևավորել: Ապա պետք է ազատագրվեք հայրենապարծությունից: Հետո' գիտության ստրկությունից, այսինքն պետք է հրաժարվեք կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տնտեսական ու հասարակագիտական տեսությունները ձեզ հրամցնում են իբրև գիտական ճշմարտություն: Եվ վերջապես պետք է ձերբազատվեք ամենագլխավոր խաբկանքից, թե կրոնի ժամանակներն անցել են պատմության գիրկը. սա մեր օրերի բոլոր չարիքների սկիզբն է:

 

 

 

Հովիկ Չարխչյան