Գաղտնիք չէ, որ կծու կերակուրներ ուտելուց հետո, թվում է, թե Ձեր լեզուն կրակի մեջ է։ Այս զգացումները կարող են շարունակվել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ՝ ստիպելով Ձեզ խմել մի բաժակ ջուր։
Կծու մթերքները իրենց կարմիր, տաք եւ կծու համը ստանում են կապսաիցինից։ Այրվելու զգացումը կասեցնելու համար պետք չէ ջուր խմել։ Փոխարենը ընտրեք այս հինգ միջոցներից մեկը՝ այրոցներն հանգստացնելու համար։

 


Խմեք մեկ բաժակ կաթ
Երբ ցանկանում եք ազատվել այրվելու այդ զգացումից, օգտագործեք կաթնամթերք եւ հատկապես կաթ, որը Ձեր տաք եւ վառվող բերանը կզովացնի։ Կաթի սպիտակուցը՝ կազեինը, , օգնում է պոկել կապսաիցինը Ձեր նյարդային ընկալիչների վրայից։ Սրանով է հենց բացատրվում այն հանգամանքը, թե ինչու՞ են տարբեր մշակույթի մարդիկ, որոնք օգտագործում են բազմաթիվ կծու համեմունքներով լի սնունդ (ինչպիսիք են հնդկական եւ մեքսիկական խոհանոցները), իրենց բաղադրատոմսերում սովորաբար ներառում նաեւ կաթնամթերք։ Իհարկե, կապսաիցինի հետեւանքները չեզոքացնելու համար։
Խմեք ոգելից խմիչքներ
Գարեջրի եւ կոկտեյլի սիրահարներ, նախքան դուք կպատվիրեք ձեր նախընտրած խմիչքը եւ դրա հետ մեկտեղ մի որեւէ համեմունք, ալկոհոլը կարող է ժամանակավորապես, օգնել մեղմել այրոցները։ Բայց իրականում դուք ստիպված եք խմել 10 ունցիա (280 գրամ) տեկիլա՝ 1 ունցիա (28 գրամ) կապսաիցին քայքայելու համար

 


Կերեք մի թեյի գդալ շաքար
Չիլի պղպեղի ջերմությունը չեզոքացնելու համար անհրաժեշտ է շաքար Շաքարավազն ու մեղրը կնվազեցնեն այրոցները։ Շաքարն իր մեջ է ներծծում այդ կծու համը եւ ապահովում մեկ այլ համ։
Կերեք կաթնային շոկոլադ
Շոկոլադ ուտելու եւս մեկ պատճառ։ Շոկոլադը կարող է Ձեզ շատ օգնել, երբ Դուք ցանկանում եք նվազեցնել այդ վառվող զգացումը ձեր բերանում։ Շոկոլադի ճարպը կօգնի քայքայել մի քանի կապսաիցին, քանի որ դրանք ավելի լուծելի են ճարպի մեջ, քան ջրային լուծույթների։ Այս դեպքում կաթնային շոկոլադն ավելի նախընտրելի է, քան մուգ շոկոլադը, քանի որ այն ունի ավելի բարձր յուղայնություն, հետեւաբար ավելի լավ կօգնի այրոցների դեմ

 


Մի կտոր հաց ծամեք
Ճաշի սեղանի շուրջ հացամանը սովորաբար հասանելի է։ Մի կտոր հացը կարող է մեղմացնել ձեր այրոցները ։ Բրինձը նույնպես կարող է ունենալ նույն ազդեցությունը, սակայն ոչ այդքան արդյունավետ։
Հաջորդ անգամ, երբ դուք կցանկանաք Ձեր սննդին ավելացնել որեւէ համեմունք, համոզվեք, որ այս լավագույն հինգ միջոցներից մեկը ձեր կողքին է՝ այրոցներից ակնթարթորեն ազատվելու համար։

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան