Հարգելի և սիրելի ընդդիմություն ջան։ Նախ և առաջ ընդունեք կարոտալի բարևներս ձեզ բոլորիդ։ Կուսակցության ղեկավարներին, նրանց առաջին, երկրորդ և երրորդ շատ սիրելի տեղակալներին։ Բոլորին, բոլորին։ ես ձեզ շատ կարոտել եմ ու անհամբեր սպասում եմ որ դուք առոք փառոք գաք իշխանության և լավ ու բարի գործեր կատարեք մեր բոլորի համար։ Ինձ համար էլ ու իմ հարազատ բարեկամների, ընկեր տղերքի ու ընկերուհի աղջկեքի համար էլ։


Մենակ շատ եմ խնդրում ասեք թե ստույգ քանի միտինգից ու քանի երթից հետո եք գալու իշխանության որ մենք էլ մեր գլխի ճարը տեսնենք։ Թե շատ եք ուշանալու ու անթիվ անհամար միտինգ երթերից հետո եք գալու վախենամ շունչներս փչենք ու ձեր գալուն չարժանանանք։ Դե մենք հո քարից ու երկաթից չենք սարքած որ անվերջ դիմանանք։ Հողածին ենք ու մահկանացու, սրտից էլ թույլ։ նենց որ մի քիչ մեզ հասկացեք ու ինչ անելու եք մի քիչ արագ արեք հարգելի ու սիրելի ընդդիմություն ջան։


Նամակիս վերջում կարոտալի բարևներ մեր շատ սիրելի Կարապետիչին ու իրա բոլոր աստղ ադամանդ-ադամանդուհիներին։


Բերևներով ձեր նվիրյալ երկրպագու ու գաղափարակից ընկեր։

 

 

Համլետ Աբրահամյան