Աշնան վերջին ամսին, ինչը նշանակում է, որ պետք է հասցնել մրգեր ու բանջարեղեն ավելի օգտագործել և օրգանիզմը վիտամիններով պաշարել: Սեղանին պետք է տեղ գտնեն թարմ բանջարեղենն ու պտղարմատները:


Ձեզ եմ ներկայացնում մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել, ինչպես նաև նշել նրանց օգտակար հատկությունները:


Բրյուսելյան կաղամբ


Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով:


Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները:


Սակայն, ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում:


Խուրմա


Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ, խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով:


Նուռ
Նուռն օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդանտներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ, օրական 3 անգամ նախքան ուտելը կես բաժակ խմելով:


Նեխուր


Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում:


Տանձ


Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է:

 

 

Վրեժ Հովսեփյան