Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ հայտարարել է. «մեր դիրքորոշումները քարացած չեն, եւ մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով»:


Այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր դրվագի վրա: Առաջինն այն է, որ վարչապետը հայտարարում է, որ իրենց դիրքորոշումը քարացած չէ, այսինքն, ենթակա է քննարկման ու, ինչու չէ, փոփոխության: Չի կարելի չհամաձայնել, որ իշխանական օղակների կողմից այսպիսի մոտեցմամբ հանդես գալն արդեն իսկ լրջագույն քաղաքական նախապատրաստությունների ու պատասխանատվության մասին է խոսում:


Իսկ երկրորդ դրվագն այն է, որ Հովիկ Աբրահամյանը շատ հստակ, առարկայական ճանապարհային քարտեզով է ներկայանում, առաջարկելով ոչ իշխանական ուժերին խնդիրն ու խնդրի քննարկումները քաղաքական մանիպուլիացիոն, սուբյեկտիվ դաշտից տեղափոխել մասնագիտական ու ռացիոնալ քննարկումների դաշտ:


Սա բավականին հետաքրքիր մոտեցում է մերօրյա քաղաքական դաշտում, քանի որ լինում են բազմաթիվ խնդիրներ, երբ թե' իշխանական գործիչները, թե' ընդդիմադիր գործիչները խաղում են բացառապես պոպուլիզմի ու քաղաքական շահարկումների դաշտում: Իսկ այժմ պետք է ակնկալել ոչ իշխանական ուժերի համարժեք արձագանքը:

 

 

Էրիկ Մելիքյան