Երեկ խոր ցավով ու մեծ կսկիծով իմացա, որ Արամը որոշել է կատարել մի երգ, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը հայտնի կոմպոզիտոր... էէէէ ինչ եմ ասում, հայտնի երգչուհի Սիրուշոն:  

 

Այս առումով մի երկու խոսք ունեմ ասելու Արամ ջանին.


«Արամ ջան, մեռնեմ ես քո Եվրատեսիլյան 4-րդ տեղին մի արա՜՜ Մի Ավետացիր, ոչ Ավետը ոչ Սիրուշոն քոնը չեն.... Քոնը Գարիկնա ու նրա նման տաղանդավոր տղերքը:


Բան չունեմ ասելու Ավետը մի քանի լավ երգ գրած ունի, բայց նա կարա մաքսիմում երգ գրի մերօրյա շոուբիզի համար, որը դեպի անդունդն է գլորվում, իսկ դու մի մտի էս բազարների մեջ, իսկ Սիրուշոն էլ, որ լավ երաժշտություն գրող լիներ, կլիներ կոմպոզիտոր....


Արամ ջան քո Աուդիտորիայի համար չի Ավետի գրած բառերը, քո աուդիտորիան քեզնից ուրիշ բանա սպասում, քեզ սիրում են, որովհետև դու ոչ Ավետի ոչ էլ Սիրուշոյի նման չես,.... Ավետը շատ լավ կարա գրի Լիլիթի, Արամե, Արման Հովհաննսիյանի համար, բայց ոչ քո համար: Դու պիտի երգես տարբերվող երգեր ու այնպիսի տարբերվող երգեր ինչպիսին են Գարիկի ու քո գրած էն մի երկու հատուկենտ երգերը, որոնցով քեզ սիրում են: Եթե դու շարունակես համագործակցել Ավետի ու Սիրուշոյի հետ դու էլ կդառնաս հայկական ստանդարտ ու ուրիշներից չտարբերվող երգիչ, որի վերջը ռեստորանում Ավետի գրած երգերը երգելն է լինելու:


Չեմ կարա ասեմ էտ երկու մարդկանց կողմից ստեղծված երգը երգելով քեզ կփառես թե չէ, բայց հաստատ իմացի, որ էտ Փիառը չարժի նրան, որ քո երաժշտական կարիերան կործանես: ՄԻ արա մատաղ, գնա քո էն ճիշտ ճանապարհը շարունակի»:

 

 


Անկախ Հայաստան