Անքնության համար բարենպաստ պայմաններ են ստեղծում.
1. գիշերային աշխատանքը
2. ուշ ժամերին մտավոր ծանրաբեռնվածությունը
3.անսովոր տեղում քնելը
4. ցերեկը կրած հոգեկան ապրումները
Անքնությունը պարտադիր ախտանշան է ալկոհոլամոլության ժամանակ։ Պետք է նշել, որ անքնության երևույթն առաջ է գալիս տարեց մարդկանց մոտ' նրանց մոտ սկսում է նկատվել քնի ավելի մակերեսային բնույթ, այն դառնում է ավելի կարճատև:
Պաթոգենեզ
Վերոնշայ երևույթները հիմնականում կարելի է կանոնակարգել տարբեր եղանակներով, քնաբեր դեղերի ընդունումը պետք է տեղ գտնի միայն բոլոր հնարավոր միջոցները կիրառելուց հետո:
Բուժում
Այն դեպքերում, երբ քնի խանգարումներն առաջացել են հոգեկան ապրումներից, գերլարվածությունից, քնի խանգարման պատճառները վերացնելու դեպքում քունն ինքնին վերականգնվում է։ Դրա համար անհրաժեշտ է սովորական օրերին պառկել նույն ժամին, մտածել հաճելի բաների մասին և որքան հնարավոր է լարվածությունից ազատվել: Պետք չէ անընդհատ մտածել "կկարողանամ քնել, չեմ քնի" գործընթացի մասին. դա միայն ավելորդ լարվածության ստեղծման աղբյուր է։
Եթե խստորեն կատարել վերոնշյալ հանձնարարությունները, ապա 2-3 օրում տեղի կունենա քնի վերականգնում: Օգնում են են նաև քնից առաջ զբոսանքները, կատվախոտի առյուծագիի, թուրմերը։ Քնից առաջ արդյունավետ լարվածությունից ազատվելու միջոց է 37-39° С ջերմաստիճանի ջրով լոգանք ընդունելը, դա անհրաժեշտ է կատարել 8-10 ր։ Այս միջոցները բավական են ֆունկցիոնալ անքնության վերացմանն ուղղվելու համար, իսկ եթե քունը հանձնարարականները կատարելուց հետո չի վերականգնվում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Նմանատիպ դեպքերում քնի կարգավորման համար անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը։ Քնի խանգարման ինքնաբուժումը դեղորայքով իրենից բավականին վտանգավոր երևույթ է ներկայացնում։ Քնաբեր բոլոր դեղանյութերի առանց բժշկի վերահսկողության օգտագործումից կարող են լուրջ բարդություններ առաջանալ.
1.ընկճվածություն
2.տրամադրության անկումներ
3.հիշողության և մտածողության խանգարում
4.մկանային թուլություն
5.առանձին դեպքերում՝ նաև թմրամոլություն
Վրեժ Հովսեփյան