Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստ ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները բաժանվեցին: Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկում էին կոմպոզիտորի մարմինը ամփոփել ոչ թե Պանթեոնում, այլ քաղաքի կենտրոնում' հավանաբար նկատի ունենալով այն, որ, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված էր օպերային թատրոնի մերձակա պուրակում։


Ի վերջո նախընտրում են այս խնդրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն ուշադիր լսում է նրանց փաստարկները և ընդամենը մեկ նախադասություն է ասում.


- Գերեզմանատնից դուրս թաղում են միայն հանցագործներին ու ինքնասպաններին…


Արամ Խաչատրյանի մարմինը հողին հանձնվեց Պանթեոնում:

 

 

Հովիկ Չարխչյան