1․ Հայտնի է, որ Հայաստանում երկար ժամանակ պաշտվել է դպրության աստված ՏԻՐԸ: Սեփական գիր ու գրականություն չունեցող ժողովուրդն ուղղակի չէր կարող ունենալ դպրության աստծո պաշտամունք:

2․ Գրի ծագման ու զարգացման ակունքները պրպտող մասնագետներն առանց Հայաստանի ժայռապատկերների ու ժայռագրերի ուսումնասիրության չէին կարող հասնել գրի ստեղծման ակունքները եւ պարզել այն արարող ժողովրդի անունը, որի տաղանդավոր զավակների տիեզերաճանաչությունն իր դրոշմն է դրել իր եւ իր մոտակա ու հեռավոր հարեւանների հոգեւոր ու նյութական մշակույթի սկզբնավորման ու զարգացման վրա: Ժայռապատկերներում ամենուր հանդիպող գաղափարագրերի մեջ պարզ երեւում են մաշտոցյան տառերի նախաձեւերը:

 

 

3․ Շումերական մի բնագրի համաձայն «Իմաստությունն ու արվեստը ցած են բերվել Արատտա երկրից»։

4․ Հույն պատմիչ Փիլոստրատոսը (2-3-րդ դդ.) վկայում է, որ Հայոց արքա Արշակ Ա-ի (34-35 թթ) օրոք կիրառվել է հայալեզու ու հայագիր դպրություն: Պատմիչը հիշատակում է հայկական գրերով մանյակի մասին. «... Պամփյուլիայում բռնվել է մի հովազ, որի ոսկյա մանյակի վրա գրված էր ՀԱՅԵՐԵՆ ՏԱՌԵՐՈՎ հետեւյալը. Նյուսիա աստծուն նվեր Արշակ թագավորից»:

 

 

 

5․ Հույն մատենագիր Հիպոլիտոսի 234-235 թթ. գրած «Ժամանակագրության» մեջ հայերը նշվում են որպես ՍԵՓԱԿԱՆ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ ունեցող ժողովուրդ:

6․ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունից» տեղեկանում ենք նախաքրիստոնեական Հայաստանում ՀԱՅԱԼԵԶՈՒ նշանագրության գոյության մասին:

7․ Մ. Խորենացին հաղորդում է, որ 2-3-րդ դդ. ԴԱՐԱՆԱՂՅԱՑ ԱՆԻ ամրոցում գոյություն է ունեցել մեհենական պատմագրության արխիվ, իսկ մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:

 

 

8․ Գեւորգ Ասորին, ով ասորական մատենագրության ակնառու դեմքերից է, գրում է, որ Գրիգոր Լուսավորիչը «տղայության հասակում» Հայաստանում սովորել է հայոց գիրն ու լեզուն։