Ուժեղ ամպրոպ եղավ՝ տեղատարափ անձրևով և կարկուտով: Երեքամյա աղջիկը նստել էր պատուհանի մոտ և սարսափով նայում էր բնության փոթորկին: Հանկարծ տեսավ՝ նրբանցքից դուրս է գալիս ձեռքին ուսապարկով մի մարդ: Քայլում էր նա քամուն, կարկուտին և անձրևին հակառակ: Բնության ուժը ետ էր նետում նրան, կարկուտը դեմքին էր տեղում: Բայց նա համառում էր: Մարդիկ՝ ծածկված տների շքամուտքերում, կանչում էին նրան, բայց նա չէր լսում:
- Մայրի՜կ, մայրի՜կ- բղավում էր վախեցած աղջիկը: - Փողոցի մարդը:
Մայրիկը մոտեցավ պատուհանին:
- Ինչ անմիտն է,- ծաղրանքով ասաց նա: - Ուզում է ցույց տա, թե ինչ հերոս է ինքը:
Քամին հարվածեց և ուսապարկով մարդը ընկավ մրրկացող ջրհեղեղի մեջ:
- Մայրի՜կ,- բղավեց վախեցած աղջիկը.- Նա սուզվո՜ւմ է….սուզվո՜ւմ է… Պետք է փրկել…..
Աղջկա սիրտը ցավում էր խղճահարությունից:
- Տեսնո՞ւմ ես, ինչ կարող է պատահել հիմարների հետ….. Ինչո՞ւ չի ուզում սպասի շքամուտքում, ինչպես ուրիշները,- ակնհայտ մայրիկը բացատրեց աղջկան:
Ուսապարկով մարդը դժվարությամբ դուրս եկավ ջրից և նորից քայլեց անձրևին և քամուն հակառակ:
- Կանգնեց.....մնաց կանգնած... Շարունակում է գնալ:- Ուրախացավ աղջիկն ու ծափահարեց թաթիկներով:
- Հիշի՛ր աղջիկս, անմիտ մարդուն ամեն քայլին դժբախտություն է սպասվում: - խրատեց մայրիկը:
- Նա ինչ-որ տեղ շտապում է,միթե՞ չես տեսնում - ասաց աղջիկը տխրությամբ:
- Կշտապես՝ մարդկանց կծիծաղեցնես: - Հետևեց մայրիկի բարոյախրատական խոսքը:
Աղջկա սիրտը վրդովվեց:
- Մայրի՛կ, իսկ եթե նա բժիշկ է և շտապում է հիվանդ աղջկա մոտ, որպեսզի փրկի նրա կյանքը.... իսկ եթե այդ աղջիկը ե՞ս եմ:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Նարնջի այգի"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան