Այդքան անմեղ զոհեր...զինվորի մահով ցնցվող ժողովուրդ...վշտով ամփոփված ծնողներ:Եղան բազմապիսի ակցիաներ,«հանդիպում».....սակայն ում են պետք նման հանդիպումները,երբ վիճակը փորձում է նորից կրկնվել,ու ոչ-ոք ոչ մի քայլ չի ձեռնարկում այնպե՛ս,որ նման քայլի փորձ անգամ չ՛կրկնվի:Ես զարմանում եմ,երբ վատ դեպք է պատահում բոլորը այդժամ սգում են,եւ սկսում են մեղադրել...եւ չեն մտածում,որ կարող են միահամուռ ուժերով այնպես պայքարել,ինչպես ժամանակին Դրոն էր,Գեւորգ Չավուշն էր.....եւ էլ չնշեմ..մեր ժամանակներում անհնար է հասնել այդ մեծություններին:

 

 

Սակայն դրա փոխարեն ունենք հզոր զինուժ,ուժեղ,մարտնչող տղաներ,որ օր ու գիշեր չեն քնում եւ պաշպանում են սահմանը,այ դա է կոչվում ծառայություն:Ես՝ Տաթեւիկ Աթանեսյանս, ուզում եմ,որ էլ ոչ-մի ծնող չ՛դժբախտանա իր որդու կորստով,ուզում եմ,որ բոլոր զինվորները անփորձանք տուն վերադառնան,ուզում եմ բոլոր հայ զինվորներին համբուրել ու հպարտանալ նրանցով,ուզում եմ բոլոր զինվորները երջանիկ լինեն ու երբեք չ՛հիվանդանան:Հորդորս կայանում է նրանում,որ անգամ փոքր կասկածի դեպքում բարձրաձայնել եւ թույլ չտալ,որ լինեն զոհեր,որոհետեւ կյանքը անմեղ զոհեր ունենալով չ՛պետք է կյանք համարել:

 

 

Տաթևիկ Աթանեսյան