Սովորաբար մենք Չարն ընկալում ենք իբրև մի որակ, որն ի ծնե հատուկ է մեկին և հատուկ չէ մեկ ուրիշին: Սակայն մեր բնավորությունը կարող է փոփոխվել' շարժվելով դեպի մարդկային բնույթի «լավ» կամ «վատ» բևեռների կողմը:
Նման տեսակետը ենթադրում է, որ մենք այս կամ այն որակը ձեռք ենք բերում փորձի, նպատակաուղղված զարգացման կամ արտաքին ներգործության հիման վրա, օրինակ, եթե այս կամ մեկ ուրիշ ընդունակություն մեզ համար բաց է անում նոր հնարավորություններ: Մենք սովորում ենք լինել լավ կամ վատ' անկախ մեր ժառանգականությունից, անձնական յուրահատկություններից կամ ընտանեկան պատմությունից:
ՖԻԼԻՊ ԶԱՄԲԵՐԴՈ
Հովիկ Չարխչյան