իշխանություններ՝ այսուհետ բացասական, նվիրյալներ՝ այսուհետ դրական։
ի՞նչու այսքան ժամանակ դրականը բացասականի հանդեպ առավելության չի հասնում, ի՞նչու անընդհատ մտնելով պայքարի մեջ դրականը պարտված և ջլատված է դուրս գալիս այդտեղից։ Կարծում եմ պարզ է, որ բացասականը թվով շատ է և ակտիվ, իսկ իր պարտությունը ոչ թե իր ձևափոխմանն է հանգեցնելու, այլ իր վախճանին, հետևաբար նա իր ողջ ուժով պայքարում է հաղթելու համար։ Իսկ ի՞նչու է դրականը պարտվում։ Դրականի պարտության պատճառը թվով քիչ լինելու և դեռևս աղճատված լինելու մեջ է։ Ի՞նչ անել, որ դրականը առավելության հասնի։

 

 

Դրա համար պետք է թվաքանակը ավելացնի, իր մեջ էներգիան ակտիվացնի, և դեռևս թույլ լինելով չպայքարի բացասականի դեմ։ Ի՞նչպես է դա հնարավոր։ Դա հնարավոր կլինի այն դեպքում երբ դրականը առժամանկ մոռանա բացասկանին, լիցքավորվի, ինքնակազմակերպմամբ հզորանա, քանակապես և որակապես ունակ կլինի պայքարի, և նոր միայն հնարավորություն կունենա հաղթել բացասականին։ Մինչ այդ պետք է բացասականի դեմ անհարկի ուժերը չկենտրոնացնի, դրանով իրեն հզորացնում է և լիցքավորում, երբ մոռանա բացասականին, բացասականը կսկսի ինքն իր էներգիան ծախսել և թուլանալ։

 

 


Ցոլակ Գրիգորյան