1924 թ. հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում խարիսխ է գցել «Չիչերին» շոգենավը, որով Մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները: Այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացել է ֆուտբոլային մի յուրօրինակ հանդիպում: Հայ գաղթականներից կազմված թիմը 2-1 հաշվով հաղթել է Անդրկովկասում ուժեղագույն ֆուտբոլային թիմ համարվող Բաթումի «Դինամոյին»:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
1908 թ. հիմնված Կ․ Պոլսի «Արաքս» հայկական ֆուտբոլային թիմը։ Լուսանկարն արվել է 1910 թ.: