Գյուղական համայնքների զարգացումը, լինելով ՀՀ տնտեսության աճի գլխավոր նախապայմաններից մեկը, մշտապես գտնվում են կառավարության ուշադրության ներքո: Մշտապես խոսվում է գյուղացիների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցառումների մասին:
Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ 2015թ-ի բյուջեի նախագծով նախատեսվել է մի շարք միջոցառումներ.
1.Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի: Այս նպատակով հատկացվելու է 1.163.0 մլն դրամ, այն դեպքում, երբ 2014-ին այն կազմում էր 872.5 մլն:
2.Սահմանամերձ գյուղերի՝ վճարովի հիմունքով բուհ ընդունված ուսանողների վարձի մի մասի փոխհատուցում: Այս նպատակով կրթական դրամաշնորհների համար Երիտասարդական հիմնադրամին հատկացվող 140 մլն դրամից նշված ուսանողներն առանց հերթի են ֆինանսավորվելու:
Կանխատեսումներ կան, որ այս ամենի շնորհիվ որոշ չափով կբարելավվի ընդհանուր կենսամակարդակը ու հուսանք որ 2015 թ-ին չենք ունենա այսպիսի խնդիրներ:
Տիգրան Խաչիկյան