Այս տարի գրանցվեց անբարենպաստ գյուղատնտեսական տարի: Բազմաթիվ գյուղացիներ կրեցին զգալի ֆինանսական կորուստներ, որի հետևանքով նրանց մեծ մասը չկարողացան վճարել հողի ու ոռոգման ջրի վարձավճարները:
Տնտեսվարողներին օգնելու և կրած վնասները որոշ չափով փոխհատուցելու համար 2015թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է փոխհատուցել մի շարք համայնքների բնակիչների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը.
1.649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխհատուցումը
2.Շուրջ 95 ջրօգտագործողների կտրամադրվի ոռոգման ջրի վճարի 50 տոկոս փոխհատուցում: Այս ամենի իրականացման համար նախատեսվել է 3 մլն 257 հազար դրամ:
Վարձավճարների փախհատուցուման շնորհիվ գյուղացիները կկարողանան դրանց համար նախատեսված ֆինանսները ուղղել գալիք տարվա սերմացուի և թունաքիմիկատների ձեռք բերմանը:
Տիգրան Հարությունյան