ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՍ ՕՐԵՆՔՆԵՐ
Երբեք, երբեք պետք չի ստել հակառակ սեռի ներկայացուցչին՝ ավելի լավ տպավորություն թողնելու համար: Ի վերջո դուք կամուսնանաք, և ամեն ինչ կբացահայտվի: Եղեք անկեղծ, պատմեք առաջին հայացքից մանրուք թվացող մանրամասներ, ինչի համար դուք անպայման կգնահատվեք:
1. Պետք չի ասել, որ ձեր դեմ խադավիկ Վալոդը գլուխը պատին է տվել: Սովորաբար, հարսանիքից մի քանի օր անց դա պետք է լինում ապացուցել:
2. Մի խաբեք, թե իբր ձեր արյունը երկնագույն է: Համ չի հավատա, համ էլ մի տեսակ վատ է հնչում:
3. Ճիշտ է, խայտառակություն է, բայց նա ձեզ հաստատ չի գնդակահարի, եթե իմանա, որ փոքր ժամանակ դուք հեծանիվ քշել չեք կարողացել: Ավելի լավ է ճիշտն ասեք, մարդ ես, կարող է ձեր բակից ծանոթ ընկեր ունենա. ինչի՞ ուրիշից իմանա այդ մասին: Սուտը նա ձեզ չի ների:
4. Մի ասեք, որ պատրաստ եք անվերջ հիանալ նրա գեղեցիկ աչքերով: Նախ. ձեր աչքերը հազար անգամ ավելի սիրուն են, հետո՝ նա դրանից թևեր կառնի ու ձեզնից կթռչի, կգնա:
5. Մի ստեք, թե իբր խմորեղեն պատրաստել չեք կարողանում: Կարողանում եք, ուղղակի դուք էլ չգիտեք: Երբ պետք լինի, կդիմեք ինձ, համար կասեմ, կզանգեք :D
6. "Չէ, կյանքս, ես բարձրակրուկներով չեմ նեղվում ^_^ " արտահայտությունը կծառայի ձեր դեմ, եթե ընտրյալը արշավների սիրահար է: Ուշադիր եղեք:
7. Երաժշտության հարցը շատ լուրջ է: Ամեն դեպքում, ասեք, որ դասականի սիրահար եք: Լուրջ եմ ասում:
8. Պետք չի ասել, որ հավեսով խաշ ուտող եք: Նամանավանդ՝ բացատրել, որ իսկական խաշ ուտելուց պետք է թևերը քշտել վերև, գլխին էլ սրբիչ գցել: Ու որ իսկական խաշ ուտողը ձեռքով է ուտում:
9. Անկեղծությունը գնահատվում է այնքան ժամանակ, երբ նրա հետևանքները չեն դառնում կործանարար: Մի ստեք և նամանավանդ մի փորձեք ապացուցել նրան, որ դուք գեղեցիկ եք և կարող եք դուրս գալ տանից առանց հարդարման: Մարդու առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը հետապնդվում է օրենքով և ունի հատուկ հոդված: Զգույշ եղեք:
10. Պետք չի ասել, որ դուք ԲՈԼՈՐ երեխաների համար ուշաթափվում եք: Մի օր դա իրականություն կդառնա:
11. Մի ստեք, որ................................... Մի ստեք: