Երեկ Ազգային Ժողովի հայատարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին:
Լսելով Փաշինյանի ելույթը դժվար չէ հասկանալ, որ վերջինս մեղադրեց ԲՀԿ-ին պետության անհաջողությնուններում: Մինչև ԲՀԿ-ին անդրադառնալը Փաշինյանը խոսեց ոչ իշխանական եռյակի մասին:
Պետք է ընդգծել, որ իր՝ Եռյակի վերաբերյալ քննադատական ելույթներում, Փաշինյանը հիմնականում սլաքները ուղղում է ԲՀԿ-ի կողմը: Ինչևիցե, Փաշինյանի ելույթի պատասխան հայտարարությունը իրեն շատ սպասել չտվեց: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Փաշինյանին, մեջբերեմ. «Այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի նրա ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և ի վերջո, ինչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ գումար աշխատել»:
Պատգամավորների վեճը ընդանուր առմամբ այն էր, թե որ քաղաքական ուժը ինչ ռեսուրսներով ու մարտավարությամբ է պայքարում:
Սակայն գլոբալ առումով այս պայքարը այլ քաղաքական ենթատեքստ է իր մեջ պարունակում: Կոնֆլիկտը տրամաբանական է, քանի որ այս երկու ուժերն էլ պայքարում են միևնույն քաղաքական էլեկտորատի համար:
Հայկ Համբարձումյան