Նկարիչ Ժոաո Կարվալոն, ով առավել հայտնի է  J Desenhos կեղծանվամբ, իր նոթատետրերի էջերը վեր է ածում եռաչափ նկարների: Այս 3D նկարների հեղինակն ընդամենը 15 տարեկան է: Նոթատետրի կապույտ գծերը հատուկ ձևով վերագծելով և անհրաժեշտ հատվածները մգացնելով սովորական մատիտի օգնությամբ՝ նա թերթերին ծավալ է տալիս՝ կենդանացնելով հայտնի և մտացածին կերպարներին: