Կառավարությունը հնարավորություն է ստեղծել լուծելու 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց՝ աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ չունենալու դեպքում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժը սահմանելու հարցը:
Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանում և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող քաղաքացիներին էլ կառավարությունը որոշել է նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Տիգրան Խաչիկյան