«Այս պահի դրությամբ խփված ուղղաթիռի մեջ գտնվող մեր օդաչուները չեն փոխանցվել հայկական կողմից: Չեմ ցանկանում սին հույսեր փայփայել, նրանց ողջ լինելու մասին, սակայն մինչև նրանք չփոխանցվեն հայկական կողմին, վաղաժամ է հայտարարել, որ նրանք ուղղաթիռի պայթյունից են զոհվել. Իսկ միգուցե նրանք գերի՞ են ընկել ադրբեջանական կողմին և գերության մե՞ջ են սպանվել, կամ էլ դեռ ո՞ղջ են ու մեր վաղաժամ հայտարարությունների պատճառով ադրբեջանական կողմը նրանց ոչնչացնի:

 

Ամեն դեպքում պետք չէ ժամանակից շուտ հայտարարություններ անել. այսօր միակ բանը որ պետք է անենք, ամեն կերպ նրանց Հայաստան վերադարձնելն է...»:

 

 

 Առաքել Սեմիրջյան