Ադրբեջանի որոշումը ապօրինի է և չի կարող իրավական ուժ ունենալ: Արցախը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել կամայականորեն:
Որևէ տարածք ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ հատուկ որոշում: Այս ատյանը շրջանցելու միայն մեկ ձև կա, այն է, եթե հասունացած է հումանիտար աղետ, այսինքն' բնակիչների կյանքին վտանգ է սպառնում: Արցախի պարագայում նման վտանգ չկա:
Ալիևը հերթական անգամ թքում է միջազգային հանրության կողմից սահմանված նորմերի վրա' կարծելով, թե Ադրբեջանից դուրս էլ կարող է անել ինչ խելքը փչի:
Իզաբելլա Աբգարյան