Նժդեհի այս միտքը, կարծես, դատավճիռ լինի ամեն ինչում ազգայինին ապավինող, կամ ազգայինն առաջին պլան մղող հայերի համար, բոլոր նրանց, ովքեր հրճվում և ըմբոշխնում են հայկական ապրելակերպն ու մտածելակերպը՝ մոռանալով մարդ լինելու և մարդ մնալու պատասխանատվության մասին:

 

 

Նժդեհի խոսքերը նաև զգուշացնում են, որ մարդու մեջ մարդկայինը ու հայկականը կարող են տեղերով փոխվել, և մենք կստանանք այն իրավիճակը, երբ սկզբից հայ կլինենք, հետո նոր՝ մարդ... թեպետ արդեն ունենք այդ իրավիճակը, քանի որ նախ ամեն ինչ անում ենք հայավարի, հետո, երբ չի ստացվում, նոր ստիպված անում ենք մարդավարի:

 

 

 

Մովսես Դեմիրճյան