Ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի մեջ կան այնպիսի կետեր,որոնք թե տեսական և թե գործնական տեսանկյունից այս պահին չեն կարող իրականություն դառնան : Խոսքը գնում է գյուղվարկերի մասին : Ոչ իշխանական ուժերը առաջարկում են գյուղատնտեսությանը տրված արժութային վարկերը վերածել դրամայինի : Կառավարությունը ի պատասխան նշում է,որ այժմ անել նման բան հնարավոր չէ :Բնականաբար կա հիմնավորում : Պատճառն այն է,որ այն լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ենթադրում պետական բյուջեի վրա։ Այդ կետի իրականացումը ենթադրում է 82 մլրդ դրամի տրամադրման մասին։ Բացի դրանից, հարկերի տոկոսների տարեկան սպասարկումը բյուջեից կխլի 10-15 մլրդ դրամ։

Պետական գանձարանն այս պահին իսկապես չունի նման հնարավորություն : Ոչ իշխանական ուժերի ներկայացրած այս կետը անիրական է այս պահին,և հենց իրենք դա բնականաբար գիտակցում են,սակայն քաղաքական դռայվ ապահովելու նպատակով նշում են այն :Սակայն կառավարությունը արդեն մի քանի տարի է,ինչ պետական բյուջեի միջոցների հաշվին 4-6 տոկոսով սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը : Հաշվի առնելով այն հանգամանքը որ գործող վարկերը ունեն բարձր տոկոսադրույքներ,ապա նման պայմաններում սա լուրջ աջակցություն է գյուղացիների համար։

 

 

Դավիթ Պետրոսյան