1935 թվական: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի' «Պեպո»-ի նկարահանումները վերջապես մեկնարկում են: Բոլորն անհամբերությամբ սպասում են այդ պատմական պահին: Հանգիստ է միայն հնչյունային օպերատոր Դ. Բլոկը: Մի վերջին անգամ ստուգելով սարքավորումները, նա հանկարծ բոլորից լռություն է խնդրում, ապա մոտենում է միկրոֆոնին և հայերեն լեզվով արտասանում է երեք բառ. «Հայաստանում փող չկա»: Սրանք դարձան այն առաջին բառերը, որոնք Հայաստանում ձայնագրվեցին ժապավենի վրա: Իսկ Բլոկն իր այդ քայլով ընդամենը ցանկանում էր արձանագրել, թե որքան դժվարին ֆինանսական պայմաններում էին մեկնարկում «Պեպո»-ի նկարահանումները:
Հովիկ Չարխչյան