Հետո ամեն բան անցնում է: Եվ ինչ էլ ինձ ասեք այդ առիթով, որքան էլ ջանաք համոզել հակառակը, հիմա ես գիտեմ' անցնում է: Ամեն ինչ անցնում է, այո:
Ինչ-որ մի ակնթարթ, ընդամենը մեկ ակնթարթ դուք սրտխառնիչ տհաճություն եք զգում (իր բարձրագույն կետին դա հասնում է այն ժամանակ, երբ թվում է, որ ավելի լավ է մեռնել), իսկ հետո այն մեկընդմիշտ անցնում է, և այն նստվածքին, որ մնում է նրանից հետո, դուք հետզհետե վարժվում եք…
ՍԵԲԱՍՏՅԱՆ ԺԱՊՐԻԶՈ
Հովիկ Չարխչյան