Ք․ ա. 2-րդ դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվեց նոր գրանյութ, որը քաղաքի անունով կոչվեց պերգամենտ: Հայերը շրջանառության մեջ մտցրին «մագաղաթ» բառը, որն ըստ Հրաչյա Աճառյանի ունի սեմական ծագում: Մեզ հասած մագաղաթյա ամենահին ձեռագիրը շուրջ 1800 տարի առաջ գրված «Իլիական»-ի մի հատված Է։