Հայե՛ր, գիտե՞ք որ մեզ հայտնի առաջին հայ գիտնականը եղել է հայ քերական ու հռետոր ՏԻՐԱՆ ՀԱՅԿԱԶՆԸ (Տիրանիոն), ով ապրել ու ստեղծագործել է աշխարհահռչակ հայ հռետոր Պարույր Հայկազնից (Պրոերեսիոս) շուրջ 400 տարի առաջ։ Ք.ա. I դարում Ամիսոս (ներկայումս՝ Սամսուն) քաղաքում ծնված հայորդուն անվանում էին «այր բազմահմուտ»։ Պլուտարքոսը հայտնում է, որ նրան Լուկուլլոսը գերեվարել է Հռոմ։
Հռոմում Տիրանն աշակերտել է համաշխարհային հռչակ ունեցող քերական Դիոնիսիոս Թրակացուն եւ այնքան խորը մասնագիտացել անտիկ լեզուների մեջ, որ դարձել է Հին աշխարհի լավագույն լեզվաբաններից մեկը։ Հռչակվել է նաեւ հռետորական արվեստի բնագավառում դրսեւորած խորիմացությամբ։ Տիրանի գործունեության մասին գրել են նաեւ Ստրաբոնն ու հռեմեական պատմիչ Սվիդասը։ Նրանք վկայում են, որ Տիրանը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ հատոր գիրք), Կիկերոնի խնդրանքով կարգավորել նրա հարուստ գրադարանը, նրա բնակարանում բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն ու ճարտասանություն։ Հայտնի է նաեւ, որ Տիրանի դասախոսությունները ունկնդրել է նաեւ հույն պատմիչ ու աշխարհագետ Ստրաբոնը։
Լուսանկարում՝
Տեսարան հին հռոմեական դպրոցից