ՀՀ «անհայրենիք», կամ հայրենիքը սխալ ընկալած տիկնայք և պարոնայք. Պետության մեջ չի կարող լինել տվյալ պետության տարածքի մի մասը ներառող հայրենակցակամ միություն ու եթե կազմում ես այդպիսի միություն, ենթադրվում է, որ տվյալ միության անդամները որևէ հայապահպանական յուրահատուկ առաքելություն ունեն' առավել քան պետության մյուս քաղաքացիները և այդ միության անդամները միմյանց հանդեպ ավելի մեծ պարտավորություններ ունեն, քան պետության հանդեպ:
Ուստի չի կարող լինել Նիգ-Ապարան, Զանգեզուր, Լոռի, Ղարաբաղ կամ Գեղարքունիք հայրենակցական միություն...
Հայրենակցական միություն կարող է լինել միայն հայրենիքի մի հատվածը կորցրած մարդկանց մոտ' ովքեր այդպիսի միություններով փորձում են համախմբել իրենց հայրենակիցներին և իրենց հայրենի տեղանքի կարոտն առնել...
Այստեղից էլ մյուս եզրակացությունը, որ Հայաստանի Հանրապետությունում' Հայաստանի մարզերի հայրենակցական միություններ կազմողները, գիտակցաբար թե անգիտակցաբար Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես կորցված հայրենիք..
Խելքի եկեք..
Առաքել Սեմիրջյան