17-ամյա երիտասարդը՝ Նոր Զելանդիայից, համացանցում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է իր էջում տեղադրել լուսանկարներ, որոնցում նա նմանակում է հայտնիներին:
Լիամ Մարտինն ընդամենը 17 տարեկան է, բայց նրա թվիթերյան էջն արդեն ունի 1.8 միլիոն բաժանորդ: Կերպարանափոխությունների ժամանակ նա օգտագործում է կեղծամներ, աղբի համար նախատեսված պարկեր և նույնիսկ սննդամթերքներ: