Գ. Մարգվելաշվիլին ՛՛Մաեստրո՛՛ ՀԸ ուղիղ եթերում պատասխանել է նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլիի այն քննադատությանը, ըստ որի գործող նախագահը, վետո է դրել՝ ՛՛Հեռախոսազրույցների գաղտնալսումներին առնչվող օրինագծի ընդունման հետաձգման վրա՝ ցույց տալու համար, որ ինքը կարող է վետո դնել՛՛:

Մարգվելաշվիլին բավական խիստ պատասխան տվել նախկին վարչապետին, միևնույն ժամանակ որոշակի հարձակողական բնույթի մտքեր հնչեցնելով: Գործող նախագահը մասնավորապես նշել է, որ ՛՛ինքը (ի տարբերություն Իվանիշվիլիի) ոչ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, համատեղ բիզնես ունեցել վերջիններիս հետ, եղել ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցության անդամ, կամ ֆինանսավորել նախկին իշխանությունների, ի սկզբանե անուղղակիորեն եղել Սաակաշվիլիի թիմի կազմում, իսկ վերոնշյալ օրենքի նկատմամբ վետո կիրառելու նպատակը, սեփական դիրքորոշման արտահայտումն է՛՛:

 

 

Ալիկ Էրոյանց