1. Հետաքննություն անցկացնելիս ոստիկանը գոնե մեկ անգամ այցելում է ստրիպտիզ ակումբ:


2. Փախչելով հետապնդումից՝ երբ պետք է լինում թաքնվել մոտակայքում ընթացող շքերթի մասնակիցների ամբոխում, որեւէ շքերթ անպայման հայտնվում է:


3. Լավագույն հետախույզին մշտապես հեռացնում են աշխատանքից կամ գործն ավարտելու համար տալիս են 48 ժամ:


4. Յուրաքանչյուր մահճակալին կա Լ-աձեւ վերմակ, որը տղամարդուն ծածկում է մինչեւ գոտկատեղը, իսկ կնոջը՝ մինչև կզակը:


5. Ինքնաթիռ կարող է վարել ով ասես:


6. Էյֆելյան աշտարակը Փարիզում երևում է յուրաքանչյուր լուսամուտից:


7. Ժամացույցով ամեն մի ռումբ ունի մեծ կարմիր թվերով ցուցատախտակ, որպեսզի բոլորը տեսնեն, թե որքան է մնացել մինչև պայթյունը:


8. Խոհանոցում երբեք չի լինում լուսավորություն: Եթե հերոսին գիշերը լույս է անհրաժեշտ, նա բացում է սառնարանի դուռը:


9. Ընդհարվող մեքենաները միշտ պայթում են և այրվում:


10. Միջնադարյան և նույնիսկ նախնադարյան մարդիկ միշտ փայլուն, հարդարված մազեր և գեղեցիկ ատամնաշար ունեն:


11. Եթե հերոսի վրա հարձակվել են մեկից ավելի հակառակորդներ, նրանք, միևնույն է, հարձակվում են մեկ-մեկ, իսկ մյուսներն այդ ընթացքում մարմնի սպառնալից շարժումներ են անում:


12. Եթե նույնիսկ մեքենան ընթանում է հարթ և ուղիղ ճանապարհով, միևնույն է, վարորդը ղեկը պտտում է դեսուդեն:


13. Ցանկացած կողպեք բացվում է ամրակով, երկաթի կտորով կամ բանկային քարտով: Բացառություն են այն դեպքերը, երբ տանը փակված է փոքր երեխա, և այնտեղ հրդեհ է: