Վահանը Պեպոն թարգմանել էր եւ տանում էր, որ Գորկու հետ խմբագրեն։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․


— Վահան Սուքիասովիչ, ինչու՞ ռուսերեն չեք գրում, անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։


— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։


— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․


— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․


— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մեծ երկիր է,- ասաց Գորկին։


Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․

 

․․․ Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ՜ Շամիրամ։